Ադրբեջանն Արցախում հերթական հուշարձանն է ոչնչացրել
13/10/2026 22:24

Ադրբեջանը ոչնչացրել է Շոշ գյուղի Հայրենական մեծ պատերազմի զոհերի հուշարձանը և Արցախյան առաջին պատերազմի մասնակից Արգամ Հարությունյանի (Շոշի Ագո) հուշակոթողը․ այս մասին հայտնում է Artsakh Monuments-ը:
Սա տեղի է ունեցել 2024 թվականի ապրիլի 19-ից մինչև 2025 թվականի հուլիսի 12-ն ընկած ժամանակահատվածում։