ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Երևան
13/10/2026 22:25

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հոկտեմբերի 15-16-ը կայցելի Երևան՝ մասնակցելու Cop17 կենսաբազմազանության համաժողովին։
Այցի ընթացքում նա կհանդիպի Նիկոլ Փաշինյանի ու Վահագն Խաչատուրյանի հետ. այս մասին հայտնել է Գուտերեշի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: