Հնդկաստանի պատվիրակությանն է ներկայացվել Հայաստանի անվտանգային իրադրությունը
14/10/2026 11:57

ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պետ, բրիգադի գեներալ Թաքուր Մայանկ Սինհայի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման ընթացքում Լևոն Այվազյանը ներկայացրել է Հայաստանի և տարածաշրջանի անվտանգային իրադրությունը, պատասխանել պատվիրակության անդամներին հետաքրքրող հարցերին։