Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահը և կհանդիպի Արարատ Միրզոյանի հետ

14/10/2026 14:01

Հոկտեմբերի 15-ին Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության փոխնախագահ և արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսը: ԱԳՄԱ նախարարությունում կկայանա հանդիպում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի հետ, որին կհաջորդի համատեղ մամուլի ասուլիս: