Վերաքննիչ դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի կալանքի դեմ բերված բողոքը

14/10/2026 14:06

Վերաքննիչ դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի կալանքի դեմ բերված բողոքը: Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է փաստաբան Արամ Օրբելյանը: «Մերժել է նույն հիմնավորումներով, ինչով մերժել է բազմաթիվ բողոքներ, երբ առանց մանրակրկիտ անդրադառնալու հիմքերին` ընդհանուր, ձևական ձևակերպումներ են տրվել»,–ասել է նա: Հիշեցնենք, որ Հայաստանի երկրորդ նախագահը կալանքի տակ է օգոստոսի վերջից։