ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Երևան

15/10/2026 09:31

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը այս գիշեր ժամանել է Հայաստան։ Գուտերեշը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովին՝ COP17-ին: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Գուտերեշը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովին՝ COP17-ին: Նախատեսված են նրա հանդիպումները վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) կանցկացվի Երևանում 2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը։ Հայաստան է ժամանելու շուրջ 15 հազար մարդ, իսկ միջոցառումներին մասնակցելու նպատակով սպասվում են 190 երկրի տարբեր երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Համաժողովը կհյուրընկալվի «Մերիդիան» էքսպո կենտրոնում։