Ադրբեջանը գերիների թեման մեծ շահարկումների է ենթարկում

15/10/2026 10:37

ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ, Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է: Արդեն 3 տարի է՝ Մանուկյանն ու շուրջ 2 տասնյակ հայեր պատանդի կարգավիճակով պահվում են ադրբեջանական բանտերում: ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ անդամ Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ադրբեջանն այս մարդկանց թեման, որպես հակահայկական քարոզչության կարևոր ուղղություն, անօրինական դատավճիռներից բացի, նաև մեծ շահարկումների է ենթարկում, որն ուղեկցվում է միջազգային իրավունքի բազմաթիվ խախտումներով: Դավիթի ընտանիքի անդամներին և հարազատներին համբերություն ու կամք եմ մաղթում՝ այս ծանր փուլը հաղթահարելու համար: Ազատություն Դավիթ Մանուկյանին և Բաքվի բանտերում գտնվող բոլոր հայերին»,- նշել է Աբրահամյանը։