Մեքենան բախվել է քարերին․ զոհ և վիրավոր կա

15/10/2026 10:40

Այսօր` հոկտեմբերի 15-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 03:00-ի սահմաններում «Kia» մակնիշի ավտոմեքենան Աղավնատուն-Ամբերդ ավտոճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին, հողաթմբերին։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող Արարատի մարզի բնակիչ 27-ամյա Գուրգեն Թ.-ն և Արմավիրի մարզի բնակիչ 27-ամյա Գագիկ Ե.-ն «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն են ստացել, ապա տեղափոխվել Վաղարշապատ քաղաքի «Մաստեր Մեդ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, ու մինչ կժամաներ քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Վաղարշապատի բաժին, որ վիրավորներից Գուրգեն Թ.-ն գիտակցության չգալով մահացել է։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։