Իմ ամենակարևոր անելիքը համարում եմ խաղաղության համաձայնագրի վավերացումը. Փաշինյան
15/10/2026 12:16

Առաջիկա իմ ամենակարևոր անելիքը համարում եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վավերացումը. այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության այսօրվա նիստի ժամանակ:
«Ես ինձ համար նման խնդիր եմ դրել՝ կոնկրետ ժամանակացույցը՝ մինչև 2031 թիվը հասնել այդ խնդրի լուծմանը»,- ասել է նա։
Իսկ երեկ Նիկոլ փաշինյանը տեսանյութ էր հրապարակել` ներկայացնելով, թե ինչպիսի տեսք պետք է ունենա խաղաղությունը՝ Հայաստան Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրումից և վավերացումից հետո։