Չպետք է լինեն անկլավներ և էքսկլավներ․ Փաշինյան
15/10/2026 12:49

Հայ-ադրբեջանական սահմանի երկու կողմերում էլ չպետք է լինեն անկլավներ և էքսկլավներ,- ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես զգում եմ, որ թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում գնալով ավելի հստակ է դառնում այն ընկալումը, որ անհրաժեշտ է համապատասխան լուծում գտնել»,- ասել է Փաշինյանը և
նշել, որ առանց սահմանազատման հնարավոր չի լինի տարածքների փոխանակում իրականացնել։
«Մենք պետք է իմանանք, թե որքան է Արծվաշենի տարածքի իրական մակերեսը։ Դա մեզ հնարավորություն կտա ճիշտ լուծել հարցը»,- նշել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը մտել է խաղաղության ինստիտուցիոնալացման եզրափակիչ փուլ։