Ողջունում եմ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած գործընթացները. Փաշինյան

15/10/2026 13:00

Վերջին օրերին շատ է քննարկվում Աջափնյակում տեղի ունեցող գործընթացները: Ես ուզում եմ ողջունել Երևանի քաղաքապետարանի գործողությունները,- Կառավարության նիստի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը: «Մեղմ ասած, ողջունում եմ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած գործընթացները, բայց նաև ուզում եմ հիշեցնել, որ մենք 2018 թվականից էինք, ըստ էության, այդ գործընթացները սկսել Երևանի կենտրոնում: Սկսվեց, բայց հետագայում այդ քաղաքական կամքը չշարունակվեց, չարտահայտվեց, ինչ պատճառներով՝ էական չէ, բայց ես ուզում եմ ասել, որ մենք այդ օրակարգից երբեք, ոչ մի վայրկյան չենք հրաժարվել, այլ բան է՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքները ինչքանով են տվել հնարավորություն, որ մենք գնանք այդ ճանապարհով»- ասել է նա: