Խաղաղությունը նոր հեռանկարներ է ստեղծում․ Տոկաև

15/10/2026 15:05

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը նոր հեռանկարներ է ստեղծում Արևելքի և Արևմուտքի միջև կապերի համար,- Ղազախստանի նախագահ Կասըմ-Ժոմարտ Տոկաևն է այս մասին հայտարարել Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների հարցերով խորհրդաժողովի (ԱՓՎՄԽ) 7-րդ գագաթնաժողովի լիագումար նիստում։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Տոկաևը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև ձևավորվող հաշտեցման գործընթացը: Նրա խոսքով՝ տասնամյակների հակամարտությունից հետո երկու երկրների մերձեցումը նոր հնարավորություններ է բացում և նոր հեռանկարներ ստեղծում Արևելքի և Արևմուտքի միջև կապերի համար: