Առաջիկա հանդիպումը կարելի է անցկացնել Ադրբեջանում, իսկ հաջորդը՝ Երևանում․ Լավրով

15/10/2026 16:55

Ռուսաստանը TRIPP նախագծին մասնակցելու վերաբերյալ դիմումներ չի ստացել, սակայն բոլոր շահագրգիռ կողմերը գիտեն Մոսկվայի պատրաստակամության և հնարավորությունների մասին,- Ադրբեջանի կատարած այցի ժամանակ լրագրողներին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը․ նա Բաքվում մասնակցել է Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների հարցերով խորհրդաժողովին։ «Մենք ողջունել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և պատրաստ ենք մասնակցել ենթակառուցվածքային նախագծերին։ «Ռուսական երկաթուղիներ»-ն աշխատում է «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) կոնցեսիայի շրջանակում։ Այս ամբողջ ենթակառուցվածքը մեզ ծանոթ է, մենք ապահովում ենք դրա տեխնոլոգիական սպասարկումը»,- հայտարարել է Լավրովը և հիշատակել է «3+3» տարածաշրջանային համագործակցության ձևաչափը, որը նախաձեռնել են Ադրբեջանն ու Թուրքիան։ «Դա ճիշտ կլիներ։ Բայց ինչո՞ւ եմ հիշատակում այս ձևաչափի մասին․ այն իրականում համապարփակ է, այն նվիրված չէ որևէ մեկ նախագծի, որը նախատեսվում է իրականացնել համատարածաշրջանային համատեքստից դուրս։ Մենք հավաքվել ենք մի քանի անգամ և հիմա սպասում ենք, թե երբ Հայաստանն ու Ադրբեջանը կհամաձայնեցնեն, թե ով է հաջորդը ընդունելու այս խմբի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։ Կարծում եմ՝ առաջիկա հանդիպումը կարելի է անցկացնել Ադրբեջանում, իսկ հաջորդը՝ Երևանում։ Դա ճիշտ կլիներ»,- ասել է նա։