ՀԿԵ կառավարման խնդիրները քննարկելու համար աշխատանքային խումբ է ստեղծվել

15/10/2026 18:26

Փաշինյանի որոշմամբ՝ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կոնցեսիոն կառավարման արդյունավետության հետ կապված խնդիրները քննարկելու համար: Ըստ e-gov.am-ում հրապարակված որոշման՝ աշխատանքային խումբը եռամսյա ժամկետում պետք է գտնի այդ խնդիրների լուծման հնարավորությունները և հստակեցնի հետագա քայլերը: Աշխատանքային խմբի ղեկավար է նշանակվել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Դավիթ Իվանյանը: Նախօրեին Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովն էին պայմանավորվել համատեղ աշխատանքային խումբ ստեղծել՝ խնդիրները քննարկելու համար: