Մասուդ Փեզեշքիանը ժամանել է Երևան

16/10/2026 09:41

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ժամանել է Հայաստան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քիչ առաջ Իրանի նախագահի օդանավը վայրէջք է կատարել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում։ Իրանի նախագահին օդանավակայանում դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Մասուդ Փեզեշքիանը Երևան է ժամանել՝ մասնակցելու COP17-ի շրջանակներում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովին։