16-ամյա տղա է մաhացել պատահական կրակnցից

16/10/2026 11:49

Նոր Գեղիում 16-ամյա տղան մահացել է որսորդական զենքից արձակված պատահական կրակոցից. կան ձերբակալվածներ․ այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից: «Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 23:32-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Նոր Գեղիում քաղաքացին ինքնասպանություն է գործել։ Դեպքի վայր մեկնած ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբերի ծառայողները պարզել են, որ, ըստ նախնական տվյալների, քաղաքացին իր անունով հաշվառված որսորդական զենքերը տվել է որդուն և որդու ընկերոջը, որպեսզի տեղափոխեն տուն: Այս ընթացքում որդին պատահաբար կրակոց է արձակել իր ընկերոջ ուղղությամբ: Նոր Գեղիի 16-ամյա բնակիչը տեղում մահացել է: Հայրը և որդին ձերբակալվել և ներկայացվել են նախաքննական մարմին: Կատարվում է նախաքննություն»,- նշվում է հաղորդագրության մեջ: