Մենք վստահում ենք հայ ընկերներին․ Իրանի ԱԳՆ

16/10/2026 13:12

Մենք սերտ կապի մեջ ենք մեր հայ ընկերների հետ, մենք վստահում ենք նրանց, գիտենք, որ նրանք ոչինչ չեն անի Իրանի անվտանգության դեմ,- Իրանի ԱԳ նախարարն է հայտարարել։ «Մենք շարունակում ենք խորհրդակցությունները Հայաստանի իշխանությունների հետ։ Մենք լավ խորհրդակցություններ ենք անցկացրել Թեհրանում, և այսօր մեր նախագահը կհանդիպի նաև վարչապետ Փաշինյանի հետ»,- Երևանում ճեպազրույցի ժամանակ ասել է Արաղչին։