Աշոտյանը կշարունակի մնալ տնային կալանքում

16/10/2026 14:50

Արմեն Աշոտյանի տնային կալանքը չի փոխվի, հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ «Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը (դատավոր՝ Ս.Խաչատրյան) մերժեց Արմեն Աշոտյանի անազատության դեմ մեր հատուկ վերանայման բողոքը։ Հիշեցնեմ, որ «երկրորդ գործով» Արմեն Աշոտյանի անազատությունը տևում է արդեն չորս ու կես ամիս (սկզբից՝ բանտային, իսկ հիմա՝ տնային կալանքի տեսքով): Իսկ «առաջին գործով» անազատությունը 2023-2025 թթ-ին տևել է 777 օրը»,- գրել է նա: