Գործող ռեժիմի կառավարման թիվ մեկ գործիքը՝ բռնաճնշnւմն է

17/10/2026 10:48

Գործող ռեժիմի կառավարման թիվ մեկ գործիքը՝ բռնաճնշումն է, որի դառը հետևանքներն արտահայտված են քաղաքական իրողություններում։ Այս մասին գրել է նախորդ գումարման ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Մարդու իրավունքները, ժողովրդավարությունն ու ազատ խոսքը որևէ առնչություն չունեն ՀՀ-ում ձևավորված բռնապետական իշխանության հետ: Նախօրեին վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժեց Արմեն Աշոտյանի անազատության դեմ վերանայման բողոքը, որն ապօրինաբար ու որոշակի ընդհատումներով շարունակվում է անհիշելի ժամանակներից: Արմենը երկար ժամանակ է՝ իր գործունեությունն իրականացնում է մեծ թվով սահմանափակումների, այդ թվում՝ տեղաշարժի և քաղաքական գործունեության սահմանափակումների պայմաններում: Գործող ռեժիմի կառավարման թիվ մեկ գործիքը՝ բռնաճնշումն է, որի դառը հետևանքներն արտահայտված են քաղաքական իրողություններում»,- գրել է Աբրահամյանը: