«Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին
17/10/2026 17:23

«Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ։ Այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
Նա նշել է, որ Հայաստանում այժմ գրանցված է 3,900 դեղ, իսկ Եվրոպայում 25,000 դեղ։ Ըստ Նարեկ Կարապետյանի՝ իրենք մեկնարկում են Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի առաջին կետի իրականացումը։