Թող Երևանը դառնա քաղաքական նոր վճռականության հանգրվան
18/10/2026 21:59

Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ։ Այս մասին ասել է Փաշինյանը՝ COP17-ի բացման արարողության ժամանակ։
«Թող Երևանը դառնա քաղաքական նոր վճռականության հանգրվան, թող սա լինի այն պահը, երբ խոսքերից անցնում ենք գործի, մասնատվածությունից՝ համագործակցության։ Սա նշանակում է գործել հանուն բնության»,-ասել է նա։