Փաշինյանը կոչ է անում կազմակերպել բողոքի ակցիաներ

20/10/2026 12:37

Իրենց ընտրական իրավունքի խոչընդոտմանը եւ ապօրինի ճնշումների ենթարկվող բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում կազմակերպել բողոքի ակցիաներ. այս մասին գրել է Նիկոլ փաշինյանը: Իսկ ավելի վաղ Փաշինյանը նշել էր, որ մարտահրավերն այն է, որ ի վիճակի լինենք, որ ժողովրդավարությունն օգտագործելով՝ ՀՀ-ում չհաստատվի հակաժողովրդավարություն և տեսանյութ հրապարակել՝ ընտրական իրավունքի խոչընդոտման մասին: «Հայաստանի Հանրապետության բոլոր ընտրողներին կոչ եմ անում գնալ ընտրությունների և քվեարկել վարչական լծակներ, սպառնալիքներ, խծբ ճնշումներ, աշխատանքից ազատելու սպառնալիքներ կամ աշխատանքի ընդունելու խոստումներ գործածող, ընտրակաշառքներ բաժանող և կամ խոստացող թեկնածուների և քաղաքական ուժերի դեմ։ Եթե նման վարքագծով հանդես է գալիս որևէ ՔՊ-ական թեկնածու, կոչ եմ անում քվեարկել այդ ՔՊ-ական թեկնածուի դեմ։ Զուգահեռ՝ նման բոլոր դեպքերի մասին դիմեք ինձ կամ իրավապահ մարմիններին։ Կեցցե՛ ժողովրդավարությունը»,- ասել է Փաշինյանը: