Գազի ներկրման արժեքը կաճի Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում
20/10/2026 15:14

Հայաստանի կողմից Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) դուրս գալու դեպքում գազի ներկրման արժեքը կաճի 69%-ով՝ հասնելով տարեկան 657,5 միլիոն դոլարի. այս մասին նշվում է Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից և Ղրղզստանից Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամների կողմից պատրաստված զեկույցում:
«Հայաստանի Հանրապետության կողմից գազի ներկրումը արժեքային արտահայտությամբ կաճի 268,5 միլիոն դոլարով կամ 69%-ով՝ 389-ից հասնելով 657,5 միլիոն դոլարի»,- ասվում է զեկույցում։
Նշվում է, որ ԵԱՏՄ անդամ պետություններից հանրապետության կողմից գազի ներկրման սցենարային գնահատումը ելնում է հազար խորանարդ մետրի դիմաց 300 դոլար գնից՝ մատակարարումների ֆիզիկական ծավալի պահպանման դեպքում։
«Հազար խորանարդ մետրի դիմաց 177,5 դոլար գործող բազային գնի համեմատ գնի աճը կկազմի շուրջ 69%»,- ասված է զեկույցում։