Ենոքավան-Կարմիրգյուղ ճանապարհին պայթեցման աշխատանքներ կկատարվեն

20/10/2026 16:08

Ենոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհին պայթեցման աշխատանքներ կկատարվեն, հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից; «Ենոքավան-Կարմիրգյուղ (գյուղատեղի)- /Հ-58/ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ենոքավան բնակավայրի հարակից տարածքում՝ Ենոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհի կմ7+500-կմ7+600 հատվածում, հոկտեմբերի 21-ին՝ ժամը 16։00-ից մինչև 18։00, նախատեսվում է կատարել պայթեցման աշխատանքներ։ Բնակիչներին հորդորում ենք չանհանգստանալ»,- նշված է հայտարարության մեջ: