Կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվել են

20/10/2026 18:39

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և իր որդու՝ Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվել են։ Այս մասին հայտնել է փաստաբան Հայկ Ալումյանը։ Որպես պատճառ՝ նշվում է դատարանի ծանրաբեռնվածությունը։ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդությունը քննվելու էր 18։30-ին, իսկ Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության քննությունը՝ 18։00-ին։