Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի մանդատը

20/10/2026 20:25

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ, այս մասին որոշվել է ՔՊ Վարչության հերթական նիստում, հայտնել է Նիկոլ Փաշինյանը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը թողնում է պաշտոնը և աշխատանքը շարունակելու է գործադիրում։