Ռիսկերի կառավարման մեխանիզմներ գոյություն չունեն
22/10/2026 10:18

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը Տավուշի ուղղությամբ նախօրեին հատած ադրբեջանցու մասին:
Մի ամբողջ օրը սովորական քաղաքացիները, համայնքային պաշտոնյաները, մամուլը տարբեր դրվագներով ու բովանդակությամբ խոսում և գրում էին սահմանահատման մասին, ու սա այն դեպքում, որ ադրբեջանցի փնտրելու խնդիր ի սկզբանե չի էլ եղել:
Սա է տեղեկատվական անվտանգության ապահովման և դրա վերաբերյալ պատկերացումների իշխանության մակարդակը, որտեղ տարրական օպերատիվության և տեղեկատվական ռիսկերի կառավարման մեխանիզմներ գոյություն չունեն»,- գրել է Աբրահմյանը: