Համաձայնագրի ստորագրումը ձգելը մեր պլանների մեջ չի մտնում. Փաշինյան
22/10/2026 12:12

Խաղաղաության համաձայնագրի ստորագրումը մինչև 2031 թվական ձգելը մեր պլանների մեջ չի մտնում. այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
«Մեր խնդիրն է օր առաջ խաղաղության համաձայնագիրը ստորագրել. մինչև 2031 թվական ձգելը մեր պլանների մեջ չի մտնում, անգամ մինչև 2029 թվականը: Ուղղակի դա պրոցես է, որը որոշակի ժամանակ կտանի»,- ասել է նա:
Նախորդ շաբաթ Կառավարության նիստի ժամանակ Փաշինյանը նշել էր, որ ինքը իր համար խնդիր է դրել՝ կոնկրետ ժամանակացույցը՝ մինչև 2031 թիվը հասնել այդ խնդրի լուծմանը, այսինքն խաղաղության պայմանագիրը ստորագրելուն: