Իրավունք չունեն երկրին ԵԱՏՄ-ից հեռացնելու. Փաշինյան
22/10/2026 12:38

Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին՝ ակնհայտ է և այդ զեկույցում էլ կա, որ անդամ երկրներն իրավունք չունեն երկրին հեռացնել կազմակերպությունից,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամների զեկույցին:
«Նման հնարավորություն կա ՀԱՊԿ-ում: Հաշվի առնելով, որ երկրները, ըստ էության, համընկնում են ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում, հետաքրքրիր է՝ Հայաստանին ՀԱՊԿ-ից ինչո՞ւ չեն հեռացնում, որովհետև այնտեղ կանոնադրային հնարավորությունը կա»,- ասել է նա: