Կարող է գնանք արտահերթ ընտրությունների. Փաշինյան

22/10/2026 13:05

Ես ասել եմ ադրբեջանական կողմին, որ մեզ համար ընդունելի չէ, որ մեր Սահմանադրության հետ կապված հարցեր են բարձրացվում, որովհետև դա մեր օրակարգն է, նրանք ասել են, որ ընդունում են և միջամտելու իրավունք չունեն, պարզապես նրանք մեզ իրազեկում են, որ իրենք ունեն այդպիսի քաղաքական դիքորոշում. այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Փաշինյանը: «Եթե մենք այսպես թե այնպես փոխելու ենք Սահմանադրությունը, դա արդեն իսկ մեր նախընտրական և Կառավարության ծրագրի մաս է, ինչն է մեզ խանգարում, որպեսզի հաճելին համատեղենք օգտակարի հետ: Ընդդիմության մեր գործընկերներին կփորձենք համոզել, որ Սահմանադրության փոփոխությունը կարևոր է, եթե չստացվեց՝ կարող է գնանք արտահերթ ընտրությունների»,- հայտարարել է Փաշինյանը: