ՌԴ-ում ակնկալում են, որ ՀՀ ղեկավարությունը ճիշտ կգիտակցի բոլոր ռիսկերը

22/10/2026 18:56

Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի ղեկավարությունը ճիշտ կգիտակցի Եվրամիության հետ մերձեցման բոլոր ռիսկերը. այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոն։ «ԵՄ-ին անդամակցելու ուղեգիծ որդեգրած երկրներից Բրյուսելը պահանջում է հրաժարվել սուբյեկտայնությունից: Դեռ մինչև ԵՄ-ին պաշտոնապես անդամակցելը, նրանցից որպես պայման պահանջում են միանալ ընդհանուր արտաքին քաղաքականությանը, տվյալ դեպքում՝ ուղղված ՌԴ-ի դեմ։ Մենք հարգում ենք պետությունների ընտրությունը, բայց մենք ելնում ենք նրանից, որ երկրների ղեկավարները ճիշտ են գիտակցում դրա հետ կապված բոլոր ռիսկերը։ Էլ չենք խոսում այն մասին, որ Հարավային Կովկասը անօդ տարածքում չէ։ Այնտեղ կան պատմական երկկողմ կապեր, շատ պետություններ ՀԱՊԿ, ԵԱՏՄ անդամ են։ Կան հսկայական քանակությամբ նախագծեր, որոնք կապում են այդ պետություններին»,- ասել է նա։