24 ժամ ջուր չի լինելու

23/10/2026 12:15

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 23-ին ժամը 11։00-ից մինչև ս․թ․հոկտեմբերի 24-ը ժամը 11:00-ն կդադարեցվի՝ Լոռու մարզի՝ Շնող, Ճոճկան, Քարկոփ, Տավուշի մարզի՝ Այրում, Արճիս, Լճկաձոր, Հաղթանակ, Դեղձավան, Պտղավան, Բագրատաշեն գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: