Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ

23/10/2026 22:46

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ: Factor TV–ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են Ազգային անվտանգության ծառայությունից։ ԱԱԾ-ից հայտնել են, որ մինչև փոխանակումը համադրվել են հայկական կողմի տրամադրության տակ առկա ԴՆԹ պրոֆիլների հետ, և համընկնումներ չեն հայտնաբերվել։ Գործընթացը, ըստ կառույցի, տեղի է ունեցել դեռևս 2026-ի հունվարին։