Բերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետ Դավիթ Հարությունյանը, Վարդան Ավագյանն ու ավագանու 3 անդամ
24/10/2026 14:13

Վաղ առավոտյան բերման են ենթարկվել Եղեգնաձորի գործող համայնքապետ Դավիթ Հարությունյանը, փոխքաղաքապետ Վարդան Ավագյանն ու ավագանու 3 անդամ, հայտնում է News.5tv.am-ը։
Նրանց առավոտյան ժամը 7-ին տարել են տներից։
Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններում Դավիթ Հարությունյանի գլխավոր մրցակիցը ՔՊ-ի թեկնածու Հուսիկ Սահակյանն է։