Բրյուսելում սպասվում են ուսանողական լայնածավալ բողոքի ակցիաներ

24/10/2026 16:44

Այսօր Բրյուսելում սպասվում են ուսանողական լայնածավալ բողոքի ցույցեր։ Բելգիացի երիտասարդները բողոքի ցույցեր են սկսել հոկտեմբերի սկզբին՝ հետևելով ֆրանսիացի դպրոցականների և ուսանողների օրինակին։ Ինչպես Ֆրանսիայում, ցուցարարները դժգոհ են կրթական պայմաններից, պահանջում են ավելացնել ուսուցիչների քանակը և բողոքում են կրթության թերֆինանսավորման դեմ։