Մարտունիում բերման են ենթարկել Արամ Կարապետյանին

24/10/2026 16:47

Մարտունիում բերման են ենթարկել ընդդիմադիր «Մեր համայնքը» դաշինքի ներկայացուցիչներին, այդ թվում՝ համայնքի ղեկավարի թեկնածու Արամ Կարապետյանին։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի Հանրապետական կուսակցությունը։ «Ժողովրդավարությունից ճառող Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ընտրություններից ընդամենը մեկ օր առաջ Մարտունիում հերթական անգամ ցույց է տալիս իր իրական դեմքը։ Այս անգամ թիրախում «Մեր համայնք» դաշինքն է և նրա առաջնորդները, այդ թվում՝ ՀՀԿ Մարտունու շրջանային կազմակերպության ղեկավար, «Մեր համայնք» դաշինքի առաջնորդ Արամ Կարապետյանը։ Ընտրություններից մեկ օր առաջ ընդդիմադիր գործիչների նկատմամբ նման գործողությունները լուրջ կասկածի տակ են դնում ազատ և արդար ընտրությունների ապահովման վերաբերյալ իշխանության հայտարարությունները։ Փաշինյանը պետք է հասկանա՝ Մարտունին սեփական իշխանությունը պահելու փորձադաշտ չէ, իսկ ընդդիմադիրներին կալանավորոլով՝ հնարավոր չէ խուսափել քաղաքական պատասխանատվությունից»,- գրված է հայտարարության մեջ։