Ադոլֆ Հիտլերի նախկին թեյատունը հրդեհվել է
24/10/2026 20:45

Բավարիայում գտնվող Ադոլֆ Հիտլերի նախկին թեյատանը բռնկված հրդեհի գործով ձերբակալվել է Բեռլինի 33-ամյա բնակիչը։ Ձերբակալության պահին տղամարդը հոգեկան անհավասարակշիռ վիճակում է եղել, հաղորդում է Bild-ը։
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բավարիայի իշխանությունները մտադիր են վերականգնել այրված շենքը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Քյոլշտայնհաուս» («Արծվի բուն») պատմական շենքում՝ Բավարիայում գտնվող Ադոլֆ Հիտլերի նախկին թեյատանը, խոշոր հրդեհ է բռնկվել: Ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ հրդեհման վարկածը։