Բարձրահարկ շենքից աշխատակիցը ընկել է ու մшհացել
24/10/2026 20:48

Հոկտեմբերի 19-ին Երևանում հերթական կառուցվող շենքերից մեկում ողբերգական դեպք է տեղի ունեցել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 11։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ֆուչիկի 29/2 հասցեում նոր կառուցվող բարձրահարկ շենքի տարածքից քաղաքացին ծայրահեղ ծանր վիճակում շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Մինչ ոստիկանները կժամանեին նշված հասցե, հիվանդանոցից ահազանգ էր ստացվում ոստիկանության Մաշտոցի բաժին, որ վիրավորը ճանապարհին շտապօգնության մեքենայում մահացել է։
Տեղում Մաշտոցի համայնքային ոստիկանները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 65-ամյա Վիգեն Ա․-ն էր, ով աշխատում էր «ԲՐԵՎԵՐԿ» ՍՊԸ-ում՝ որպես բանվոր, իսկ շինությունը, որտեղ աշխատում էր նա, նշված ՍՊԸ-ի կողմից էր կառուցվում և նա 10-րդ հարկից ընկել է ու հայտնվել վերելակի հորանում։