Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարաձգելու որոշումը կբողոքարկվի

25/10/2026 10:31

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու Հակակոռուպցիոն դատարանի որոշումը պատրաստվում է բողոքարկել պաշտպանական թիմը: Այս մասին news5tv-ի փոխանցմամբ՝ ասել է փաստաբան Արամ Օրբելյանը։ Փաստաբան Արամ Օրբելյանը երկուշաբթի է ստանալու դատական ակտի հիմնավորումները, բայց վստահ է՝ այս անգամ էլ դատարանը գործի քննությանը խոչընդոտելու ռիսկն է ներկայացրել՝ որպես կալանքի հիմնավորում: