Եղանակ․ տեղումներ կլինեն
25/10/2026 11:54

Երևանում հոկտեմբերի 25-ին և 29-ին գիշերը և կեսօրից հետո, 28-ի երեկոյան սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 24-ի ցերեկը, 25-ին՝ գիշերը և կեսօրից հետո, 28-ին և 29-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 26-27-ին, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։