Վթարից տուժած երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել
25/10/2026 19:14

Երևան–Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացած ամուսինների երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել։ Նրանցից երկուսի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, մյուս երկուսինը՝ միջին ծանրության․ այս մասին «Սպուտնիկ Արմենիային» հայտնել են ՀՀ ԱՆ-ից:
Հիշեցնենք, որ երեկ Արագածոտնի մարզում բախվել են «Opel Zafira»-ն և «ՄԱԶ» բեռնատարը․ կան զnհեր․ 5 վիրավորներից 4-ը երեխաներ են։