Ժամանակն է, որ անցնենք ամբողջապես էլեկտրական ավտոբուսների

26/10/2026 10:25

Կարծում եմ՝ ժամանակն է, որ մենք անցնենք ամբողջապես էլեկտրական ավտոբուսների: Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ պետք է փոխարինել «Higer» մակնիշի ավտոբուսները: «Այսօր ֆիքսում ենք, որ մեր հաջորդ գնումը լինելու է էլեկտրական ավտոբուսների գնում, այն մրցույթը, որը պետք է հայտարարվի, պետք է լինի էլեկտրական ավտոբուսների գնման մրցույթ»-ասել է նա: Տիգրան Ավինյանը հավելել է, որ այս տարի սկսելու են իրականացնել նաև ավտոբուսների համար առանձնացված գծերի ամբողջական ծրագիրը՝ փուլերով: