Անդրանիկ Օզանյանի տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով

26/10/2026 10:31

Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել, այլ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով։ Ասված է Արտենիի միջնակարգ դպրոցի հայտարարության մեջ։ «Դպրոցի շենքի կոնստրուկցիայի առանձնահատկությունների և նկարի բետոնե հատվածի անհամապատասխանության հետևանքով առաջացել էին անվտանգության խնդիրներ։ Հնարավոր ռիսկերից խուսափելու և երեխաների անվտանգությունն ապահովելու նպատակով՝ վարչական շրջանի հետ համագործակցությամբ որոշում է կայացվել նկարը տեղափոխել Անդրանիկ Օզանյանի անվան փողոցում գտնվող Մշակույթի տան բակ, որտեղ էլ այս պահին կառուցվում է նահատակված զինվորների հուշարձան։ Հետագայում այդ տարածքի բարեկարգման ավարտից հետո պատկերը կտեղադրվի հանրության համար տեսանելի հատվածում»։ Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 23-ին դպրոցի շենքից հեռավցել է Անդրանիկ Օզանյանի նկարը, ինչը հարուցել էր գյուղի բնակիչների բողոքը։