Իմացե’ք՝ ձեզ կրկին խաբում են

26/10/2026 20:43

Հայաստանը ԵՄ-ի հետ Սերժ Սարգսյանի օրոք և շնորհիվ 2017 թվականին նոյեմբերին ստորագրել է համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը, որը Նիկոլենք շատ վատ են իրականացնում։ Այս մասին հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ «Եթե այս համաձայնագիրը այս իշխանությունները նորմալ կյանքի կոչեին, ապա ԵՄ-ին միանալու ստանդարտների 80 տոկոսը բավարված կլիներ, և ԵՄ-ին դիմել, որ բարեփոխվենք, անհրաժեշտություն չկա, քանի որ մենք ունենք այդ ճանապարհային քարտեզը, ԵՄ-ն ունի այդ իրավական հիմքը Հայաստանին օգնելու բարեփոխվելու, և փաշինյանական պնդումը, որ կդիմենք, կբարեփոխվենք, սուտ է»,-նշել է նա։