Տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստը Յամալն է
27/10/2026 10:07

«Բարսելոնա»-ի և Իսպանիայի հավաքականի վինգեր Լամին Յամալը France Football-ի վարկածով ճանաչվել է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ՝ ստանալով Կոպայի գավաթը։
19-ամյա ֆուտբոլիստն այս մրցանակին արժանացել է երրորդ տարին անընդմեջ։ Մրցանակը հանձնվել է «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության ընթացքում։
Կոպայի գավաթի հավակնորդների թվում էին նաև «Բարսելոնա»-ի պաշտպան Պաու Կուբարսին, «Բավարիա»-ի կիսապաշտպան Լենարտ Կարլը, «Լիլ»-ի կիսապաշտպան Այուբ Բուադին և այլ երիտասարդ ֆուտբոլիստներ։
2025/26 մրցաշրջանում Յամալը Իսպանիայի հավաքականի հետ դարձավ աշխարհի չեմպիոն, իսկ «Բարսելոնայի» հետ հաղթեց Լա Լիգան։