ՀՀ-ն որևէ պարտավորություն ԵԱՏՄ շրջանակներում չի խախտել. Միրզոյան
27/10/2026 12:31

Որպեսզի երկրին հեռացնեն միջազգային կազմակերպությունից, անհրաժեշտ է, որ գործընկերը խախտի պարտավորությունները: ՀՀ-ն որևէ պարտավորություն ԵԱՏՄ շրջանակներում չի խախտել. այս մասին Նիդեռլանդների ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Արարատ Միրզոյանը:
«ԵԱՏՄ զեկույցը ծավալուն փաստաթուղթ է։
Որպեսզի երկրին հեռացնեն միջազգային կազմակերպությունից, ըստ Վիեննայի փաստաթղթի, անհրաժեշտ է, որ գործընկերը խախտի պարտավորությունները։ ՀՀ-ն որևէ պարտավորություն ԵԱՏՄ շրջանակներում չի խախտել։
Մենք հույս ունենք, որ ԵԱՏՄ գործընկերները մեր նկատմամբ իրենց պարտավորությունները բարեխղճորեն կկատարեն։ Ցավոք, վերջին ամիսներին հակառակ օրինակն ենք տեսնում»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ ԵԱՏՄ անդամ երկրները, միջազգային իրավունքին համապատասխան, կարող են որոշում ընդունել ժամանակավորապես դադարեցնելու Հայաստանի մասնակցությունը միությանը՝ հաշվի առնելով Երևանի գործողություններից բխող ռիսկերը, նշվել է Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամների զեկույցում: