Կարեն Ասլանյանն ըմբշամարտի աշխարհի չեմպիոն է

27/10/2026 18:59

63 կգ քաշային Կարեն Ասլանյանը եզրափակչում հաղթել է Ադրբեջանի ներկայացուցիչ Նիհատ Մամադլիին նվաճել Ըմբշամարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ 31-ամյա հայ մարզիկը հիանալի մրցաշար է անցկացրել՝ չորս հաղթանակ տանելով ժամանակից շուտ ավարտված գոտեմարտերում, իսկ եզրափակիչում 8։4 հաշվով առավելության է հասել ադրբեջանցի ըմբիշ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նիհաթ Մամադլիի նկատմամբ։ Ասլանյանի համար սա կարիերայի ընթացքում աշխարհի առաջնության առաջին ոսկե մեդալն է։