75-ամյա կին է վրաերթի ենթարկվել
27/10/2026 22:31

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում Բուրաստան բնակավայրի կենտրոնական փողոցում 24-ամյա Արմո Դ․-ն իր վարած «Opel Combo» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտն, Արարատի մարզի բնակիչ 75-ամյա Լաուրա Հ․-ին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության եղել է սթափ։