Երբ եղել են երաշխավորներ, Հայաստանի համար, հայ ժողովրդի համար դա ավարտվել է աղետnվ

28/10/2026 18:54

Բոլոր նրանց, ովքեր երաշխավորներ են փնտրում, ես խորհուրդ եմ տալիս ծանոթանալ Հայաստանի վերջին տասնամյակների և հայ ժողովրդի վերջին համարյա 150 տարվա պատմությանը, բոլոր դեպքերում, երբ եղել են երաշխավորներ, Հայաստանի համար, հայ ժողովրդի համար դա ավարտվել է աղետով, ԱԺ-ում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ «Որտեղ եղել է երաշխավոր, վերջը եղել է աղետ, երաշխավորի խոսույթը տանելը չիմացության հետևանք է, պատմության չիմացության հետևանք է, ընթացիկ իրողությունների չիմացության հետևանք է»,-նշել է նա։