Զախարովան ՀՀ իշխանությանը կոչ է արել «միանշանակ» արձագանքել Առուշանյանին
28/10/2026 23:12

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հոկտեմբերի 28-ին անցկացված ճեպազրույցում բացահայտ կոպիտ նեոնացիստական կարգախոս է որակել Շիրակի մարզպետ Առուշ Առուշանյանի արտահայտությունը «իվանների» մասին և հայտարարել, որ նման կոչերին տեղ չպետք է լինի հարգանքի արժանի հասարակությունում: Նա միաժամանակ ակնկալիք է հայտնել հայկական իշխանությունների «համապատասխան և միանշանակ արձագանքի» վերաբերյալ:
Որպես օրինակ այն բանի, որ հայերն ինքնակամ են ընտրել ռուսական անուններ և օգտագործել դրանք հասարակական ու մասնագիտական կյանքում, Զախարովան բերել է մարշալ Իվան Քրիստափորի Բաղրամյանին: Զախարովան հիշեցրել է, որ մարշալ Բաղրամյանն ինքն իրեն անվանում էր Իվան և այդ անունով էր ստորագրում իր ինքնակենսագրական գրառումները: